ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ խորհրդարանական ընտրությունների․ Վահրամ Բաղդասարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել ենք, քննարկել ենք. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր և վարչապետի հանդիպմանը։ Սակայն նա այլ մանրամասներ չներկայացրեց։ Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որն էլ վարչապետ Փաշինյանը հակահեղափոխություն է համարում, Բաղդասարյանն ասաց, որ վաղը քվեարկման ենթակա նախագիծը հետ կանչելու հարց չի քննարկվել նախագիծ համահեղինակ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Սակայն նա վստահեցրեց, որ իրենք այս օրինագծով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ սեպ խրելու նպատակ չեն ունեցել։ «Տեղյակ եմ եղել օրինագիծից, սակայն որևէ դեպքում, երբ լինում է քաղաքական համաձայնություն, սեպ խրելու նպատակ չի ունենում։ Սահմանադրականությունն ենք ամրապնդում, որպեսզի ճնշումներ չլինեն, քանի որ մենք ցանկանում ենք, որ նորմալ ձևով ձևավորվի քաղաքական դաշտ, և մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների»,- շարունակեց Բաղդասարյանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ սահմանադրական ճանապարհով ցանկացած տիպի ընտրության կողմնակից են։ Հարցին՝ դեկտեմբերին պատրաստ չե՞ն գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նա կարճ պատասխան տվեց․« Ո՛չ»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.