Դ. Տոնոյանն ու ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպանի Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ: Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.