Քիմ Քարդաշյանը համացանցի «ամենավտանգավոր» աստղ է ճանաչվել

Կիբեռանվտանգության հարցերով զբաղվող McAfee ընկերության անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համացանցում որոնման համար ամենավտանգավոր աստղն է:
Ինչպես նշում է BBC-ն, մասնագետները պարզել են՝ վիրտուալ տիրույթում որ աստղերի անվան որոնման դեպքում է «ճանապարհը» տանում դեպի վիրուսակիր կայքեր: Արդյունքում պարզվել է, որ նրանց շարքում ամենավտանգավորը 37-ամյա հայուհին է: Նրան հաջորդում է մոդել Նաոմի Քեմփբելը, մինչդեռ եռյակը եզրափակում է Քորթնի Քարդաշյանը: Աղբյուրը մանրամասնում է, որ հետազոտությունն անցկացվել է միայն բրիտանացի օգտատերերի շրջանում: Մասնագետների խոսքով՝ կիբեռհանցագործները հայտնիներին օգտագործում են օգտատերերին խաբելու, վտանգավոր կայքեր տանելու համար: Հայտնի է, որ այդ կայքերը վիրուս են տարածում, գողանում են օգտատերերի անձնական տվյալներն ու գաղտնաբառերը:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.