Բաժին : Սպորտ/Life
Մարգարիտա Գասպարյանը WTA-ի վարկանիշում առաջադիմել է 161 հորիզոնականով
Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը WTA-ի վարկանիշային աղյուսակում 299-րդ հորիզոնականից բարձրացել է 138-րդ հորիզոնականը:
Շաբաթ օրը Գասպարյանը հաղթել է Տաշքենդի մրցաշարի եզրափակչում, որի մրցանակային ֆոնդն ավելի քան 225 հազար դոլար է կազմել:
Վճռորոշ խաղում թենիսիստուհին 6:2, 6:1 հաշիվներով առավելության է հասել Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի` Անաստասիա Պոտապովայի նկատմամբ:
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ Սիմոնա Հալեպը: Իր դիրքերը բարելավել է US Open-ի հաղթող, ճապոնացի Նաոմի Օսական` բարձրանալով 6-րդ հորիզոնականը:
WTA-ի վարկանիշ, հոկտեմբերի 1
1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)`8061 միավոր,
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)` 5610,
3 (3). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`5345,
4 (5). Պետրա Կվիտովա (Չեխիա)` 4635,
5 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)` 4555,
6 (8). Նաոմիա Օսակա (Ճապոնիա)` 4390,
7 (7). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա)` 4345,
8 (4). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա)` 3925,
9 (9). Սլոան Սթիվենս (ԱՄՆ)` 3912,
10 (10). Յուլիա Գյորգես (Գերմանիա)` 3730