fbpx
/// Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. սոցհարցում

Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. սոցհարցում

Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս մասին սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով սոցհարցման արդյունքները՝ ասաց «ՌՕՍԱ»՝ Եվրասիական ինտեգրացիայի գաղափարների աջակցության եւ առաջմղման հիմնադրամի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Մաքսիմ Մացկեւիչը:

«ՌՕՍԱ» հիմնադրամը հարցումն անցկացրել է սեպտեմբերի 10-15-ը Երեւանի տարբեր շրջաններում: Հետազոտությանն ընդհանուր ներգրավվել է 18-ից մինչեւ 84 տարեկան 1000 մարդ: Նրանց 30 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, 70 տոկոսը՝ տարրական եւ միջին մասնագիտական:

Հարցվածների 54 տոկոսը նշել է, որ քվեարկությանը կմասնակցի, 12 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, 34 տոկոսը նշել է, որ չի քվեարկի:

Հարցման մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ իր ձայնը կտա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 22 տոկոսը՝ Ռեֆորմիստների կուսակցությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 18 տոկոսը: 11 տոկոսը մտադիր է քվեարկել «Երեւանցիներ» դաշինքի օգտին: Ավագանու ընտրությունների բոլոր մնացյալ մասնակիցները միասին ստացել են 12 տոկոս:

Մացկեւիչը նշել է, որ նախընտրական արշավի ընթացքում ընտրողների նախապատվությունները շատ արագ են փոփոխվում: «Մենք անակնկալներ ենք սպասում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցների վերլուծությունը վկայում է, որ բոլոր թեկնածուները հավասար պայմաններում են, եւ կհաղթի ուժեղագույնը: Ինչպես նշեց Մացկեւիչը, ընտրությունների արդյունքները կախված են, թե որքան գրագետ կացկացվի նախընտրական արշավը, եւ թեկնածուները որքան ճիշտ կկարողանան ներկայացնել իրենց ծրագրերը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-18T15:41:04+00:00 Սեպտեմբերի 18 15:41|Քաղաքականություն|0 Comments
//
//