Սա ամոթալի երևույթ է, քանի որ երևանցիները ստիպված են շնչել այդ գարշահոտությունը. Նաիրա Զոհրաբյան

Նոր Նորքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը: Քարոզարշավի ընթացքում փողոցներից մեկում քարողարշավի մասնակիցները քայլերթի ընթացքում հանդիպեցին աղբակույտերի: Նաիրա Զոհրաբյանը, աղբակույտի մոտ կանգնելով, ասաց, որ սա ամոթալի երևույթ է, քանի որ երևանցիները ստիպված են շնչել այդ գարշահոտությունը: Բացի այդ` դա նաև էկոլոգիական աղետ է: «Այն գերավճարները, որ պետք է գնային բեռնատարներ գնվելու, գնացել են քաղաքային տարբեր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները: Սա ամոթ է, Երևանը իրավունք չունի աղբի մեջ կորելու: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացրել է մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր՝ Երևանում աղբահանության գործընթացը քաղաքակիրթ մակարդակով կազմակերպելու: Վստահեք մեզ>>,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.