fbpx
/// ԲՀԿ-ն նախընտրական քարոզաիշավ է իրականացնում Նոր Նորքում

ԲՀԿ-ն նախընտրական քարոզաիշավ է իրականացնում Նոր Նորքում

Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությոյնը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` ընտրական քարոզարշավ է իրականացնում Նոր Նորքի 5–րդ զանգվածում: Իր խոսքում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հադնես է գալիս հստակ ներդրումային ծրագրերով և երևանցիներին առաջարկում է ավելի քան հստակ լուծումներ: «Համոզելով, հրամցնելով ինչ-որ ֆանտաստիկ, գերֆանտաստիկ գաղափարներ` Երևանը չի փոփոխվի: Այսօր խնդիրը մեկն է ՝ փրկել քաղաք Երևանը աղետից՝ տրանսպորտային աղետից , բնապահպանական աղետից և այլն…»,- նշեց ԲՀԿ ավագանու թեկնածու Արման Աբովյանը: Նա շեշտեց` սա 21–րդ դարն է, և այսօր Երևանում կան շրջաններ, որտեղ ջուրը տրվում է ժամով, ինչն ուղղակի անընդունելի է: Ընդգծենք, որ ժամը 17-ին Նոր Նորքում գտնվող` Տիգրան Մեծի անվան պուրակում` «Երևան Սիթի» սուպերմարկետին հարակից տարածքում , ԲՀԿ-ն կանցկացնի հանրահավաք: Հանրահավաքին ներկա է լինելու նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-17T19:19:16+00:00 Սեպտեմբերի 17 19:19|Քաղաքականություն|0 Comments
//
//