Ես ինձ համարում եմ սկզբունքային մարդ ու քաղաքական գործիչ. ինձ հետ անհնար է լինելու կոռուպցիոն գործարքներ կնքելը

Այսօր Ավան վարչական շրջանում ԲՀԿ ցուցակը ցլխավորող Նաիրա Զոհրաբյանը քայլերթի ընթացքում զրուցեց քաղաքացիների հետ: Քաղաքացիները գանգատվեցին` վերելակները սարսափելի վիճակում են, կան նաև այլ խնդիրներ: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց` ԲՀԿ-ն ունի ներդրումային փաթեթներ ու կարող է լուծել Երևանում առկա խնդիրները: <<Մեկ անգամ Երևանի կառավարումը վստահեք կնոջ, և կտեսնեք, որ կինը կարող է ավելի հոգատար, ուշադիր լինել Երևանի նկատմամբ: Թող անհամեստ չթվա, բայց ես ինձ համարում եմ սկզբունքային մարդ ու քաղաքական գործիչ, ինձ հետ անհնար է լինելու կոռուպցիոն գործարքներ կնքելը: Մենք կարող ենք բան փոխել: Առնվազն հինգ համակարգային խնդիրների վերաբերյալ ներդրումային փաթեթներ դրել ենք սեղանին: Ընտրողը երևանցին է>>, - հայտարաիեց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.