Մենք ի՞նչ կապ ունենք Քոչարյանի հետ. Վահե Էնֆիաջյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի անցկացումից հետո ԲՀԿ-ն այս պահին հանրահավաք է իրականացնում: Իր ելույթի ընթացքում ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը նշեց` որոշ քաղաքական ուժեր զրպարտում են ԲՀԿ-ին` կապելով Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: <<Մենք ի՞նչ կապ ունենք Քոչարյանի հետ: Որքան էլ ֆեյքերով նման լուրեր տարածեն, մեկ է, մենք Քոչարյանի հետ որևէ կապ չունենք>>,- հայտարարեց Վահե Էնֆիաջյանը: Պետրոս Ղազարյանը նշեց` ՔՊ-ն անընդհատ Քոչարյանի մասին է խոսում` նշելով, եթե իրենց չընտրեն, Քոչարյանը կվերադառնա: Պետրոս Ղազարյանը նշեց` ԲՀԿ-ն Քոչարյանի հետ որևէ առնչություն չունի և հորդորեց ժողովրդին վստահության քվեն տալ Նաիիա Զոհրաբյանին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.