ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Արաբկիր համայնքում

Երևանի Արաբկիր վարչական շրջանում <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունը Երևանի արտահերթ ընտրություններին ընդառաջ `մեկնարկել է քարոզարշավի հերթական օրը: ԲՀԿ-ականները քայլերթ են անցկացնում փողոցներում ՝ արաբկիրցիներին իրազեկելով իրենց ծրագրերի վերաբերյալ: ԲՀԿ ցուակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը նշեց. <<Երևանում կատուղված շինություններկ, թույլտվությունների մեծամասնությունը անօրինական է: Ձեզանից զավթել են ձեր կանաչ տարածքները: Երևանի թոքերը տրամադրել են իրենց անձնական դեգեներատներին, իրենց անձնական օլիգարխներին, իրենց անձնական թիմակիցներին, որոնք աղավաղելով Երևանը՝ կառուցել են սրճարաններ, կառուցել են զվարճանքի օբյեկտներ: Նայե'ք, թե ինչի են վերածել հին Երևանի հարստություններից մեկը՝ Հրազդանի կիրճը, ինչը կարող է դառնալ պատմական Երևանի դեմքերից մեկը: Մենք պետք է Երևանը վերադաձնենք Երևանցիներին: Սիրելի՛ Արաբկիրցիներ, մենք ունենք Երևանի հիմնական խնդիրներրը , ես գիտեմ թե ինչ վիճակում են Արաբկիր համայնքի բազմաթիվ շենքերի վերելակներ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը մահվան վերելակներ են: Բազմաթիվ դեպքեր են եղել հենց Արաբկիր համայնքում, որոնք ավատվել են նաև ողբերգությամբ: Վերելակների գերակշիռ մեծամասնությունը պետք է պետք է փոխվի: Վերելակներ կան, որ քառասուն, հիսուն, վաթսուն տարվա շահագործում ունեն , երբ որ վերելակների կյանքը 20-25 տարի է: Մենք սևի և սպիտակի բաժանում չենք անում: Ձեր վստահության քվեն տվեք մեզ և մենք Երևանն ավելի կանաչ, բարեկարգ կդարձնենք»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.