Ալիևը՝ միջազգային ճնշման ներքո. Փաշինյանի գործերն իսկապես լավ են

Ինչպես հայտնի է դարձել, «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» ձևակերպումը դուրս է մնացել ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծից։ Նշենք, որ այս մասին տեղեկցարել է Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ համոզմունք հայտնելով՝ երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում և փոխզիջում Ադրբեջանի համար: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ՌԴ ԱԳՆ խոսնակն է անդրադարձել արցախյան խնդրին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի կողմերին միջնորդական աջակցություն ցույց տալ, որն անհրաժեշտ է  փոխզիջման հասնելու համար: Բայց, իհարկե, կողմերը պետք է նաև համապատասխան մթնոլորտ ստեղծեն առաջընթացի համար»,–իր խոսքում ընդգծել է Մարիա Զախարովան: Այս երկու իրադարձություններն, անկասկած, միմյանց հետ գտնվում են սինխրոն ներդաշնակության մեջ, և ակնհայտ է, թե ինչ հիմնական ուղերձ են իրենց մեջ պարունակում դրանք, և թե այն ում է կոնրետ ուղղված. թե՛ եվրոպացիների, թե՛ Զախարովայի թիրախում միանշանակորեն Ալիևն է, ում միացյալ ուժերով փորձում են զսպել: Ընդ որում՝ այստեղ ակնհայտ է նաև մեկ այլ հանգամանք. չնայած Զախարովան իր հայտարարության մեջ փորձում է որոշակի պարիտետ պահպանել՝ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից, սակայն  ակնհայտ է, որ նրա խոսքերի հասցեատերն Ալիևն է, ով օրերս էր կրկին վայրահաչել ու  ինքնահաստատման հերթական փորձը կատարել: Խոսքը Զախարովայի խոսքի՝ «կողմերը պետք է նաև համապատասխան մթնոլորտ ստեղծեն առաջընթացի համար» հատվածի մասին է: Այս ամենում մեկ այլ կարևոր հանգամանք նույնպես կա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արևմուտքի արձագանքին Հայաստանի որոշմանը՝ ռուսական զորքերի հետ միասին ուղևորվելու Սիրիա ու անտեղ իրակականցելու մարդասիրական առաքելություն: Կա մտավախություն և ամենևին էլ ոչ անհիմն, որ Երևանի այս քայլը կարող է վատ արձագանք ստանալ հատկապես արևմտյան երկրների կողմից՝ պայմանավորված ռուսական կողմի հանդեպ նրանց ունեցած նեգատիվ վերաբերմունքով: Կարելի՞ է, ադրյոք, ասել, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է» ձևակերպման՝ ԵԽԽՎ հերթական զեկույցի նախագծից դուրս մնալն այս իմաստով դրական ազդանշան առ այն, որ Աևմուտքում Հայաստանի համապատասխան քայլը բացասական արձագանքի չի արժանանա, ու ՀՀ-ին կհաջողվի փոխըմբռնում գտնել արևմտյան երկրների կողմից: Թերևս: Իսկ սա նշանակում է, որ այս պարագայում Հայաստանի մասնակցությունը սիրիական առաքելությանը ոչ թե թուլացնելու, այլ հզորացնելու  է Հայաստանի դիրքերը՝ խաղաղություն պարտադրելով Բաքվին: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.