Քոչարյանը խուճապի մեջ է

Ռոբերտ Քոչարյանի՝ «Yerevan.Today»-ին տված հարցազրույցը, որը, փաստորեն, անմիջապես հաջորդեց նրա մեկ այլ հարցազրույցի հրապարակմանն՝ արված  «Մեդիամաքսի» կողմից, բացահայտեց մեկ պարզ բան. Հայաստանում այս օրերին տեղի ունեցող գործընթացներն ու կոմպետենտ պաշտոնյաների արտահայտած շատ մտքեր Քոչարյանին մեծ անհանգստություն են պատճառել՝ ստիպելով կորցնել հավասարակշռությունը: Այս իմաստով բավական խոսուն պետք է համարել վերոհիշյալ երկու հարցազրույցների համեմատության արդյունքում պարզ դարձած իրողությունները. եթե «Մեդիամաքսին» տված հարցազրույցը բավական հավասարակշռված է ստացվել՝ արտացոլելով Քոչարյանի բացահայտ ինքնավստահությունը, որի ամենավառ ապացույցը, թերևս, իր հետ «գլուխ դնելու» վտանգավոր հետևանքների մասին ակնարկը պետք է համարել՝ ուղղված Փաշինյանին, ապա «Yerevan.Today»-ին տված հարցազրույցը, թերևս, ակնհայտ խուճապահարության ապացույց է՝ լի սպառնալիքներով նրանց հանդեպ, ովքեր փորձում են արդարադատություն իրականցնել, Քոչարյանի տեսանկյունից միգուցե տհաճ բացահայտումներ անել ու հասարակությանն իրազեկել իրերի իրական դասավորության մասին: Ակնհայտ է, որ Քոչարյանի հոգեվիճակի վրա չափազանց բացասական ազդեցություն է թողել  հատկապես ԱԱԾ ու ՀՔԾ պետերի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ուժային կառույցների ղեկավարները հանդես էին եկել որոշ ակնարկներով՝ մասնակիորեն բացահայտելով  իրականությունը, մասնավորապես, Քոչարյանի ունեցվածքի մասին և այն, թե ինչ ճանապարհներով է այդ ունեցվածքը որոշ դեպքերում ձեռք բերվել:  Քոչարյանն ակնհայտորեն ծանր է տարել ուժայինների՝ հեռուն գնացող հայտարարություններն ու որոշել էր սպառնալիքների միջոցով իբր հակազդել այդ ամենին՝ իրականում, սակայն, այդպիսով խայտառակելով սեփական անօգնականությունը: Քոչարյանի շանսերն այժմ ոչ միայն զրոյական են, այլև իրավիճակը երկրորդ նախագահի համար իսկապես անկանխատեսելի է դառնում. չկա մի այնպիսի մարտավարություն, որը կարող էր օգնել նրան՝ դուրս գալու այս ակնհայտ խայտառակ վիճակից. ժամանակը նրա դեմ է աշխատում: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.