ԲՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկնարկել է քարոզարշավի հերթական օրը: Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Երևանի Շենգավիթ համայնքում: Այս պահին ԲՀԿ-ականները գտնվում են Գարեգին Նժդեհի հրապարակում: Իր խոսքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Երևանի թոքերը վնասված են, քանի որ մեր էկոլոգիան գտնվում է շատ վատ վիճակում, իսկ կանաչապատ տարածքերը օր օրի նվազում են: Նաիրա Զոհրաբյանը խոստացավ` եթե Երևանցիները իրենց վստահության քվեն տան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա կունենան ավելի կանաչ և բարեկարգ Երևան, քանի ոի ԲՀԿ-ի ծրագրերն իրատեսական են: Ընդգծենք, որ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում են ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանին և իրենց զորակցությունը հայտնում` նշելով, որ վստահում են նրան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.