Նախարար Թորոսյանի կասկածելի նորամուծությունը

Մամուլում բավական բացասական արձագaնք է ստացել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանի «նորարարությունը». նախարարն, ըստ էության, որոշել է հայաստանյան ժամանակակից բժշկությունը կտրել խորհրդային անցյալից, ինչի նպատակով, որոշել է լուծարել «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»: Թորոսյանը որոշել է նոր «խորհդատուներ» նշանակել ու տիտղոսներից զրկել է այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմոտոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմոտոլոգների ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազր Եսայանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը և այլք: Իհարկե, հին համակարգը բնավ իդեալական չի եղել, ու շատ դեպքերում հենց նույն խորհրդային անցյալից մնացած համակարգերի արդյունքում է, որ Հայաստանում երկար տարիներ ծաղկել է ու փթթել կոռուպցիան: Սակայն արդյոք սա նշանակո՞ւմ է, որ անցյալից ժառանգություն մնացած ամեն մի ինստիտուտ կամ ավանդույթ պետք է վերացվի կամ անվանափոխվի, դիցուք որքանո՞վ է արդարացի բազմավաստակ բժիշկների տիտղոսազկումն այն պարագայում, երբ ՀՀ առողջապահության համակարգի կայացման հարցում նրանք հսկայական նեդրումներ են ունեցել ու շատ դեպքերում անփոխարինելի մասնագետներ են: Ո՞րն է այս երևույթի արդարացումը, կոռուպցիայի բացառո՞ւմը, թե՞ մեկ այլ բան՝ ասենք քաղաքկան շահը… Բարեփոխումներն, անկասկած, հրաշալի  են, սակայն անվիճելի է, որ ամեն բան պետք է որոշակի կառուցողական տրամաբանության ենթարկվի, իսկ երբ ինչ-որ բան ծայրահեղացվում է, այն անմիջապես վերածվում է չարիքի: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.