Բաժին : Մեկնաբանություն
«Բարգավաճ Հայաստան»-ը նոր հորիզոններ է բացում Երևանի զարգացման համար
Սեպտեմբերի 7-ին «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնությամբ կայացած «Հանուն կայուն և հարմարավետ քաղաքների» կարգախոսը կրող համաժողովը, որը մի հարկի տակ էր հավաքել աշխարհի տաբեր ծագերից շուրջ 40 հոգանոց պատվիրակության անդամների, տարբեր քաղաքների քաղաքապետերի, ըստ էության, կոչված էր մեկ բանի՝ կառավարման միջազգային փորձի հաջող կիրառմանն ու ներդրմանը Հայաստանում: Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են, ու կարևոր է հասկանալ, թե դիցուք ԲՀԿ-ն, որպես խոշորագույն քաղաքական ուժ, ինչպես է տեսնում Երևանի ապագան, ինչպես է կառավարվելու Երևանն, եթե առաջիկա ընտրւթյուններում հաղթի ասենք Նաիրա Զոհրաբյանն, ով, պետք է արդարացիորեն արձանագրել, ակնհայտ ֆավորիտ թեկնածուներից մեկն է հանդիսնում:
Ընդհանապես պետք է նկատել, որ Հայաստանի զարգացման հարցում ԲՀԿ-ն մշտապես կարևորել է համաշխարհային փորձի կիրառումը, իրենց արդարացրած գործիքակազմերի ներդրումը մեր երկրում, դրանց տեղայնացումը:
Այսօր Երևանն ունի անհամար խնդիրներ՝ սկսած սոցիալականից, վերջացրած ասենք թերի աղբահանությամբ: Մի քաղաք, որն ըստ էության, մի ողջ պետության կեսն է, այսօր բառացիորեն հայտնվել է կոլապսային վիճակում՝ վերածվելով անլուծելի թվացող խնդիրների կծիկի: Գրեթե կասկած չկա, որ առանց միջազգային պրակտիկայի ուսումնասիրման ու կառավարման մեթոդաբանության տեղայնացման, անհնար է լինելու Երևանի արդյունավետ կառավարումը՝ ով էլ հաղթի ընտրություններում. աշխարհն առաջ է շարժվում, ու առնվազն ավելորդ ինքնավստահություն կլինի, եթե Հայաստանը հաշվի չնստի տարբեր խոշոր քաղաքների կուտակած փորձի հետ: Որքան էլ ցանկությունները բարի լինեն, իսկ սերն առ սեփական մայրաքաղաք՝ անկեղծ, անվիճելի է, որ այդ ամենը վաղը բավարար չի լինելու բավարարելու միլինոնանոց քաղաքի՝ օրըստօրե աճող պահանջմունքները:
Այս իմաստով պետք է արձանագրել, որ «Բարգավաճ Հայաստան»-ի կազմակերպած համաժողովն իսկապես կարևորգույն քայլ է, որ, անկասկած, դուրս է նեղկուսակցական շահերի շրջանակից. շահառուն բացառապես երևանցին է, ում առաջ կուտակված խնդիրների արդյունավետ լուծամներ գտնելուն էր առաջին հերթին միտված համաժողովն ինքնին:
Norlur.am