Էրդողանը զգուշացրել է Ղրղզստանին հեռու մնալ գյուլենականներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստան կատարած այցի ժամանակ հորդորել է տեղի իշխանություններին զգույշ մնալ գյուլենականներից՝ նշելով, որ նրանք այդտեղ նույնպես կարող են հեղաշրջման փորձ նախաձեռնել, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։ «Աստված չտա՝ մեր դեմ հեղաշրջման փորձ անողներն այստեղ էլ նույն բանն անեն։ Դրանք դավաճան են, ստոր են։ Մենք զգուշացնում ենք մեր եղբայրներին, նրանք կարող են իրենց ձեռքի տակ առնել և՛ բանակը, և՛ ոստիկանությունը, և՛ կրթական ոլորտը։ Մի գիշեր հանկարծակի կարող են անսպասելի բաներ տեղի ունենալ», - ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.