Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Օգոստոսի 25-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Լ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ուղևորները՝ Պ. Գ.-ը (1995թ.), Ա. Ս.-ը (2004թ.) և Հ. Դ.-ը (2005թ.) համապատասխանաբար հոսպիտալացվել են «Աստղիկ» և «Սրբ. Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոններ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.