Գորիս-Խնձորեսկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդն ու 4 ուղևորները չեն տուժել

Օգոստոսի 24-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Շորին ձոր» կոչվող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Հ. և 4 ուղևոր) շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.