Ամերիկացի ծնողները պնդում են, որ Հռոմի պապի «հրաշագործ» համբույրն «ապաքինել» է մահացու հիվանդ երեխային (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է 3 տարեկան Ջիանա Մասկիանտոնիոյին, որը գլխուղեղի խոշոր ուռուցք ուներ, սակայն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համբույրից հետո «հրաշքով» ապաքինվել է: Աղբյուրը մանրամասնում է, որ  պոնտիֆիկոսը մահամերձ երեխային հանդիպել էր 2015թ. սեպտեմբերին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Հռոմի պապը կռացել էր ու համբուրել ծնողների կողմից իր մոտ բերված հիվանդ երեխայի գլուխը: Այն ժամանակ Ջիանան դեռևս մեկ տարեկան էր, ու բժիշկները նրան ընդամենը մի քանի շաբաթվա կյանք էին տվել՝ ծնողներին խորհուրդ տալով նախապատրաստվել զավակի հուղարկավորությանը: Երեխայի ծնողները պատմել են, որ քանի որ բժշկությունը որևէ հույս չէր տալիս ի ծնե հիվանդ դստերը, իրենք հույսը դրել էին հրաշքի վրա ու անընդհատ աղոթում էին: Երբ նրանք տեղեկացել են, որ Հռոմի պապն ԱՄՆ է գալիս, որոշել են ամեն գնով փոքրիկին հովվապետի մոտ տանել: Հատկանշական է, որ երբ Ֆրանցիսկոսը «պապամոբիլով» անցել է իրեն ողջունող ամբոխի միջով, նրա ուշադրությունն ակամայից գրավել է մոր գրկում գտնվող փոքրիկը: Մեքենան կանգ է առել, ու ծնողները Ջիանային մոտեցնելու հնարավորություն են ստացել: Պապը համբուրել է երեխայի գլուխն ու օրհնել:   Gianna Masciantonio was dubbed the 'Miracle on Market' when she was kissed on the head by Pope Francis during his US visit in 2015. Months later, her inoperable brain tumor disappeared   Ճակատագրական համբույրից կարճ ժամանակ անց հուսահատ ծնողները զանգ են ստացել Նյու Յորքի ուռուցքաբանական կենտրոններից մեկից: Այնտեղից հայտնել են, որ Ջիանան իրականում քաղցկեղով հիվանդ չէ: Իրականում երեխայի մոտ 10 մլն-ից մեկի մոտ հանդիպող հազվագյուտ հիվանդություն է՝ կապված արյան հետ: Արդյունքում, աղջիկը 15 ամիս քիմիաթերապիայի կուրս է անցել՝ ձերբազատվելով գոյացությունից:   Gianna (pictured with one of her doctors) was given just weeks to live when doctors discovered she had a massive tumor on her brain stem    Շուտով նա սկսել է տարբեր բաներ անել՝ ապշեցնելով բժիշկներին: Նա սովորել է քայլել, ինքնուրույն սնվել ու խոսել: Երեխայի ծնողները հավատացած են, որ Ֆրանցիսկոս պապի համբույրը հրաշագործ էր ու ճակատագրական իրենց երեխայի փրկության գործում:   Doctors told her parents to put Gianna in hospice care and begin planning her funeral. But they didn't give up hope    Այժմ երջանիկ ընտանիքը 50.000 դոլար է նվիրաբերել տեղի մանկական հիվանդանոցներից մեկին՝ ցանկանալով օգնել մյուս երեխաներին:   Now three years old, Gianna is continuing to defy doctors' predictions and thriving. Her family recently donated $50,000 to her hospital from their foundation 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.