«Դա բացահայտ սադրանք է»․ Թուրքիայում մեկնաբանել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հնչած կրակոցները

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չելիքն Անկարայում ԱՄՆ դեսպանատան դեմ հարձակումն անվանել է սադրանք՝ հավաստիացնելով, որ իշխանությունները շատ ուշադիր են դեսպանատան տարածքի անվտանգության ապահովման հարցում։ Այս մասին գրում է artigercek.com կայքը։ «Դա բացահայտ սադրանք է։ Դեսպանատան տարածքը մեր պաշտպանության տակ է, անվտանգության նորմերի ապահովման հարցում մեծ նրբանկատություն է ցուցաբերվելու»,- ասել է Չելիքը։ Հիշեցնենք, որ այս առավոտ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 6 կրակոց է հնչել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։ Կրակողները գտնվել են սպիտակ մեքենայի մեջ, որով էլ փախուստի են դիմել դեպքի վայրից: Նրանց հանդեպ հետախուզում է հայտարարված։ Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.