«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը». Աշոտյանը դիմելու է Փաշինյանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից մշակած փաստաթուղթը և նշել, որ այն սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ «Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես՝ հետևյալ հարցադրումներով. 1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։ 2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։ 3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները։ Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ»,-գրել է նա: Նշենք, որ կարգի մեջ նշված է, որ զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին: Կարգի մեջ նաև նշված է, որ հրապարակային ելույթներ, հարցազրույցներ տալուց առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել տվյալ ոլորտում, կամ թեմայի շուրջ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և կատարած աշխատանքը: Փաստաթղթի մեջ նշված է, որ կարգը պետք է խստագույնս պահպանել: Մանրամասները` այստեղ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.