Թե չէ նույն թիմով հա՛մ աշխատում, հա՛մ իրար վերահսկում եք...

Նիկոլն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ պետական ապարատում կոռուպցիա չկա , կաշառակերությունը քոքահանա է արված , բայց մենք՝ հասարակ մահկանացուներս ինչպե՞ս պետք է իմանանք իրականում կոռուպցիա կա թե՝ ոչ, մեր երիտասարդ պաշտոնյաները փող աշխատում են թե՝ ոչ... Հնարավոր չէ՞ նորերը հներից ավելի իրենց տեսած պահեն, լավ էլ փող աշխատեն , բայց ցույց չտան , լավ ավտոներ չքշեն, թանկ ժամեր չկապեն, «Ստեֆանո Ռիչի» կամ «Զիլլի» չհագնեն, բայց տակից փողերը կուտակեն... Դրա համար լավ առաջարկություն ունեմ վարչապետին. իր ընդդիմադիր օրերում Նիկոլն ասում էր , որ վերահսկող ծառայությունները կարելի է տալ ընդդիմությանը, որպեսզի այդ կառույցները վերահսկեն պետական կառույցների գործունեությունը և կոռուպցիայի ու կաշառակերության դեմն առնեն, և հիմա քանի որ Նիկոլի կառավարության ամենալուրջ ընդդիմադիրներից մեկը ես եմ, առաջարկում եմ ինձ նշանակել Սանասարյան Դավիթի փոխարեն՝ պետական վերահսկողական ծառայության պետ և խոստանում եմ անաչառ պայքարել կոռուպցիայի և կաշառակերության դեմ ու այդ դեպքում ժողովուրդն էլ համոզված կլինի, որ մեզանում իսկապես կոռուպցիա և կաշառակերություն չկա: Թե չէ նույն թիմով հա՛մ աշխատում, հա՛մ իրար վերահսկում եք...
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.