fbpx
/// Փաշինյանի նախազգուշացումն Ալիևին և ոչ միայն…

Փաշինյանի նախազգուշացումն Ալիևին և ոչ միայն…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին Նոյեմբերյանում ժողովրդի հետ հանդիպմանը հանդես է եկել արցախյան խնդրին առնչվող նոր հայտարարությամբ: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Բոլորը պետք է տեսնեն, որ մենք էնքան համախմբված ենք, որ մենք չենք վախենում պատերազմից: Այո՛, մենք խաղաղություն ենք ուզում, բայց Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն իր միասնականությամբ պատրաստ է հակահարված տալ հակառակորդի ագրեսիային: Այն աննախադեպ համազգային համախմբումը, որ էսօր կա, որևէ մեկը չկասկածի, որ նույն ուժով, կրկնակի ուժգնությամբ կներգրավվի հայրենիքի սահմանների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության գործում»:

Փաշինյանը սկզբունքորեն նոր բան չի հայտարարում, այլ ընդամենը վերահաստատում է սեփական դիրքրոշումը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Փաշինյանի՝ սույն թեմային անդրադարձը, սակայն, կարևոր է հատկապես այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում վերջին օրերին հատկապես Հայաստանում: Ինչպես հայտնի է, որոշ գործիչներ կրկին փորձում են ասպարեզ իջեցնել չարդարացված զիջումների գնով խաղաղության հասնելու բանաձևն՝ իրենց այդ դիրքրոոշումը հիմնավորելով ասենք Մինսկի խմբի համանախագահների շրջանում այժմ իբր տիրող տրամադրություններով: Ճիշտ է նմանները հասարակության կողմից ստանում են իրենց հասանելիք գնահատականը, սակայն այս պարագայում, անկասկած, կարևոր էր, որպեսզի նման արձագանք լիներ նաև պետության ղեկավարության  մակարդակով: Եվ ահա Փաշինյանն, ըստ էության, արձագանքում է վերջին օրերի խժդժություններին՝ ևս մեկ անգամ նախազգուշացնելով ոչ միայն Ալիևին, ով ինչպես հայտնի է, մոտ տասն օր առաջ էր հանդես եկել հերթական ախմախ հայտարարությամբ,  այլև այն շրջանակներին, որոնք, մեղմ ասած, տրամադրված  են պարտվողական ու «դարակազմիկ» մտքեր հնչեցնելով՝ փորձում են խելացի երևալ: Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ սադրանքի պարագայում հակառակորդը գործ է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության հետ՝ բախվելով ցասման բետոնե պատին: Վարչապետն այսպիսով կրկին անգամ  ցրում է որոշների կողմից շրջանառության մեջ դրված  այն թյուր տեսակետը, թե իբր նոր իշխանություններն առավելապես հակված են լինելու զիջողական  կեցվածքի: Այնինչ փաստացի հայտարարվում է, որ արցախյան հարցը ոչ թե իշխանությունների լուծելիքն է կամ, կոպիտ ասած, սեփականույունն, այլ՝ հայ ժողովրդի, ու միայն նա է իրավասու լինելու՝ վճռելու արցախյան հակամարտության վերջնական ելքը, իսկ իրենք իրենց հերթին պատրաստ են դառնալ այն վստահելի օղակը, որի միջոցով կապվում են հայ ժողովրդի հատվածները՝ դիմակայելու մեծ փորձությանը:

Ի դեպ՝ պետք է նկատել, որ մի քանի օր առաջ էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր արձագանքել մոտալուտ պատերազմի բռնկման մասին մամուլում շրջանառության մեջ դրված կարծիքին (խոսվում է սեպտեմբեր-հոկտեմբերի մասին) ու չէր բացառել անգամ հայկական կողմի նախահարձակ լինելու հնարավարությունը: Այսինքն՝ ակնհյատ է, որ գործ ունենք միմյանց հետ տրամաբանական կապի մեջ գտնվող գործողությունների կամ հայտարարությունների շղթայի հետ, որոնք գալիս են հաստատելու ներկա իշխանությունների որդեգրած շատ ավելի կոշտ կեցվածքն արցախյան խնդրում՝ հանգամանք, որը նախևառաջ պայմանավորված է նրանց լեգիտիմությամբ ու հայության կողմից ստացած մանդատով:

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-11T14:18:38+00:00 Օգոստոսի 11 14:18|Մեկնաբանություն|0 Comments
//
//