Սադրանք՝ ընդդեմ Փաշինյանի. ի՞նչ է ուզում Սաակաշվիլին

Հայաստանում տեղի ունեցած հեղափախական իրադարձությունները բավական լայն արձագանք գտան ողջ աշխարհում՝ շատերի ուշադրությունը կենտրոնացնելով մինչ այդ գրեթե ոչնչով աչքի չընկած Հայաստանի վրա. աշխարհի տարբեր ծայրերից ու զանազան շրջանակներից հնչած մեկնաբանությունների պակաս այս շրջանում չզգացվեց: Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունն անտարբեր չի թողել հատկապես Վրաստանի երբեմնի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ով տարբեր առիթներով արդեն մի քանի անգամ հասցրել է սեփական գնահատականներով հանդես գալ ՀՀ-ում տեղի ունեցածի վերաբերյալ՝ չթաքցնելով հիացմունքը: Սաակաշվիլին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում  վերջինիս խնդրանքով մեկնաբանելով Հայաստանյան իրավիճակը և Փաշինյանի քաղաքականությունը, նախ սեր է խոստովանել ՀՀ վարչապետին՝ խորհուրդ տալով նրան ամբողջությամբ փոխել իրավապահ համակարգն, ապա համոզմունք հայտնել, որ Պուտինը փաշինյանին հանգիստ չի տա. նրա դեմ դուրս կգան օլիգարխները: Հայտնի է, որ Սաակաշվիլին սովորական քաղաքական գործիչ չէ, նա նման չէ հետխորհրդային և որևիցե առաջնորդի. ամբողջությամբ հակառուս է ու իր գործունեության թիրախում միշտ ունեցել և շարունակում է ունենալ Ռուսաստանին: Հարց է առաջանում՝ որքանո՞վ է Հայստանի շահերից բխում Սաակաշվիլու հատուկ վերաբերմունքը Փաշինյանի կատմամբ, կամ կոնկրետ ի՞նչն է այդքան հրճվանք պատճառում հայկական նետրալ (աշխարհաքաղաքական իմաստով) հեղափոխության մեջ այս սկանդալային գործչին: Արդյոք, նա անկեղծորեն Հայաստանի զարգացումն ու առաջընթա՞ցն է ցանկանում՝ հմայվելով Փաշինյանով, թե՞ պարզապես սադրում է՝ Մոսկվային  իբր «հուշելով»  հայաստանյան հեղափոխության «վտանգավորությունը» ՌԴ աշխարհաքաղաքական շահերի համար. իբր Փաշինյանը թաքնված Սաակաշվիլի է: Իրականում այս հարցի պատասխանը գտնելու համար հարկավոր է հաշվի առնել շատ կոնկրետ հանգամանք. Արևմուտքում կան որոշակի շրջանակներ, ովքեր ամեն գնով Հայաստանում տեղի ունեցածը փորձում են ծառայեցնել սեփական շահերին, երազում են, որպեսզի հեղափոխությունն ի վերջո որոշակի երանգներ ձեռք բերի ու վերածվի ՌԴ դեմ Երևանի սաբոտաժի: Անվիճելի է, որ Սաակաշվիլին հենց այդ շրջանակների ներկայացուցիչն է հանդիսանում ու նրանց իսկ թելադրանքով ամեն անգամ  «պղտոր ջրում ջանում ձուկ որսալ»՝ գոհացնելու համար իր հետևում գանգնածներին: Կասկած չկա, որ Սաակաշվիլու անբնական պահվածքը պայմանավորված է հենց սրանով: Մինչդեռ պաշտոնական Երևանն, ի դեմս Փաշինյանի, շարունակում է ամեն ինչ անել՝   հավաստիացնելու կասկածամիտ դարձած Մոսկվային, որ Հայաստանում տեղի ուենցածը բացառապես ներքին պրոցեսներով պայմանավորված գործընթաց է, ու որևիցե կերպ չի կարելի այդ ամենին երանգներ հաղորդել: Այսինքն՝ Սաակաշվիլին այժմ փաստացի սկսել է գործել հայ-ռուսական բարեկամության կամ ստրատեգիական գործընկերության դեմ՝ նպատակ հետապնդելով առաջին հերթին խաթարել Մոսկվայի վստահությունը Փաշինյանի նկատմամբ՝ մի բան, որը չի կարող չանհանգստացնել ու չսթափեցնել Երևանին: Ի՞նչ պետք է անեն հայաստանյան իշխանությունները: Նման իրավիճակում, անկասկած, հավելյալ հայտարաւթյունները կամ Սաակաշվիլու անձի նկատմամբ  ուշադրությունը չի կարող հարցի լուծում լինել. հարկավոր է սառնասիրտ գտնվել  Սաակաշվիլու սիրաբանումների նկատմամբ ու չտրվել սադրանքին. հայ-ռուսական հարաբերությունների վերակառուցման ներկա փուլում նույնիսկ ամենաչնչին վրիպումը կարող է խորքային հետևանքների հանգեցնել: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.