Հեղափոխությունն ու տնտեսությունը. Փաշինյանի առաջնային մարտահրավերը

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների պատճառներից մեկն էլ, եթե ոչ ամենագլխավորը, հայաստանյան տնտեսության անմխիթար վիճակն էր. հասարակությունը պահանջում է ոչ միայն արդարադատություն ու օրենքի իշխանության հաստատում, այլև նախևառաջ տնտեսական կայուն աճ, աշխուժություն, որի երաշխավոման պայմաններում է միայն հնարավոր լինելու լուծել, օրինակ, նույն արտագաղթի խնդիրն ու հույս փայփայել ներգաղթի: ԱՎԾ կողմից հրապարակված 2018-ի առաջին կեսի տնտեսական ցուցանիշները, պետք է նկատել, հակասական տպավորություն են թողնում. ճիշտ է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով կարծես մոտ 9%-ով վերելք է ապրել, սակայն մյուս կողմից՝ նույն արդյունաբերության ոլորտում, որն ավանդաբար համարվել է հայաստանյան տնտեսության լոկոմոտիվային ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսության հետ միասին, անկում է գրանցվել. աճը կազմել է ընդամենը 3,4%, ինչը, համեմատած նախորդ շրջանների երկնիշ ցուցանիշների հետ, փստորեն, վկայում է հստակ հետընթացի մասին: Մասնագետները սույն հանգամանքը պայմանավորում են ինչպես Թեղուտի հանքավայրի մշակման դադարեցմամբ, այնպես էլ «Արմենալ»-ում առկա խնդիրներով: Բավական տպավոիչ ցուցանիշներ են գրանցվել հատկապես հարկահավաքության մեջ. եթե 2017-ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ հաջողվել էր հավաքագրել 550 մլրդ դրամի չափով գումար, ապա այս տարի այդ թիվը կազմել է 620 մլրդ դրամ՝ ցուցանիշ, որն ակնհայտորեն պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական պրոցսներով ու նոր իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականությամբ։ Իրականում որքան էլ ոմանց  ԱՎԾ հրապարակած ցուցանիշները կարող են թվալ բավարար ու նույնիսկ ուրախալի, փաստ է, սակայն, որ դիցուք Հայաստանից նկատվող ու ոչ մի կերպ չդադարող կապիտալի արտահոսքը շարունակում է նաև հիմա. հունիսին այն կազմել է մոտ 76 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամնակահատվածի 85 մլն-ի դիմաց: Իսկ երբ սրան գումարվում են վերջին շրջանում  կապիտալի արտահոսքի մասին վկայող որոշ  ցուցանիշներ, ապա պարզ է դառնում, որ խնդիր, այնուամենայնիվ, առկա է: Իսկ հիմնական խնդիրն ակհայտ է. այսօր Հայաստանի առաջ ծառացած կարևոր մարտահրավերներից մեկն էլ երկրում կայուն մթնոլորտի ապահովումն է, քանի որ ինչպես հայտնի է, տնտեսությունը կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ  առկա է կայուն ու կանխատեսելի վիճակ: Մյուս կողմից, իհարկե, իշխանությունների հակակոռուպցիոն արտակարգ քաղաքականությունն էլ իր դերն ունի տնտեսական ցուցանիշների բարելավման հարցում, սակայն բոլորին էլ հասկանալի է, որ հակակոռուպցիան տնտեսական զարգացման գործիքակազմ դառնալու պարագայում չի կարող երկարաժամկետ կտրվածքվ ցանկալի արդյունք ապահովել կամ դառնալ երկրի տնտեսության զարգացման գլխավոր առհավատչյան: Այո՛, այն կարող է կարևոր դեր խաղալ տնտեսական զարգացումը յուրաքանչյուր հայ օջախ հասցնելու հարցում ու առավել մեծ էֆեկտիվություն հաղորդել տնտեսական քաղաքականությանը, սակայն անվիճելի է, որ այսօր Կառավարությունը խնդիր ունի նախևառաջ հստակ տնտեսական ստրատեգիայի մշակման՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: Թիվ մեկ խնդիրը նոր իշխանությունների համար պետք է լինի հետևյալը. հարկավոր է հստակ քայլեր ձեռնարել ՀՀ տնտեսության ստրուկտուրալ առանձնահատկությունների փոփոխության ուղղությամբ: Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա ոչ միայն իր գյուղատնտեսությամբ կամ զբոսաշրջությամբ, որոնք, ինչպես հայտի է, հայտարարվել են գերակա ուղղություններ, այլև պետք է զարգանա արտադրությունը, արդյունաբերության բոլոր հնարավոր ճյուղերը, Հայաստանը պետք է կարողանա մրցունակ արտադրանք տալ՝ ի վիճակի լինելու դիմակայել այն մարտահրավերներին, որոնք զուտ օբյեկտիվորեն այսօր ծառացած են զարգացող երկրների առաջ. միայն մեծ քանակութամբ պտուղ-բանջարեղեն ՌԴ արտահանելով կամ մեծ թվով իրանցի զբոսաշրջինկներ ընդունելով երկիր չես կառուցի, ոտքի չես հանի տնտեսթյունը՝ որքան էլ բացառվի կոռուպցիան, որքան էլ սուբյեկտիվ ծագման խնդիրները մեջտեղից վերացվեն: Հարց է առաջանում՝ ժամանակակից մրցակցային աշխարհում ի՞նչ շանսեր ունի Հայաստանը՝ վերափոխելու սեփական տնտեսության դեմքը, բարեփոխելու դրա կառուցվածքը, դառնալու առավելագույնս մրցունակ պետություն: Տեսականորեն, իհարկե, կարող է ունենալ, սակայն միանշանակ է նաև այն, որ գլոբալիզացված աշխարհում նույնիսկ սեփական ճակատագրին վերաբերող կարևոր որոշումներ կայացնելիս Հայստանը չի կարող հաշվի չառնել շրջապատող աշխարհի առանձնահատկությունները. ցավոք, ինչպես համաշխարհային պրակտիկան է ապացուցում, անհնար է մրցունակ լինել բոլոր բնագավառներում. հարկավոր է շեշտը դնել այն ուղղությունների վրա, որոնք  իրենց արդեն իսկ հասցրել են արդարացնել, որոնք համապատասխանում են համաշխարհային  տենդենցներին: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.