Սպառնում էր սպանել բոլորիս. 3 դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի նախկին կինն առաջին անգամ հարցազրույց է տվել (լուսանկարներ)

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են Մոսկվայում Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության դեպքը: Սպանվածի նախկին կինը՝ Աուրելիա Դունդուկը, տղամարդու հուղարկավորությունից հետո համաձայնել է հարցազրույց տալ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին: Երեսունիննամյա կինը, որը ծագումով մոլդովացի է, պատմել է, որ Խաչատուրյանն իրեն արգելել էր հանդիպել դուստրերին: «Ես նրանց որպիսության մասին տեղեկանում էի Միշայի քույրերից, աղջիկներիս ընկերուհիներից: Նա անընդհատ հետևում էր երեխաների ամեն քայլին: Երբեմն, երբ Միշան տանը չէր լինում, նրանք շան հետ զբոսնելու պատրվակով տնից դուրս էին գալիս ու ինձ հետ հանդիպման գալիս: Բայց նրանք չէին պատմում, թե տանն իրականում ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ իմանայի, մի բան կմտածեի: Բայց աղջիկներս խղճում էին ինձ ու ոչինչ չէին պատմում»,-նշել է կինը: Նա մանրամասնել է, որ Խաչատուրյանի հետ ապրելու տարիներին մշտապես բռնության է ենթարկվել նրա կողմից: Կնոջ խոսքով՝ ամուսինը կարող էր կռիվ սարքել ամեն մի մանրուքից ու ծեծել իրեն: Հայտնի է, որ նրանք միասին են ապրել 20 տարի: Խաչատուրյանը սկսել է կնոջը ծեծել առաջնեկի՝ Սերգեյ Խաչատուրյանի ծնվելուց հետո: Դրան ակնատես են եղել տղամարդու մայրն ու քույրերը: Ամուսնանալուց հետո նա 5 տարի կնոջը թույլ չի տվել բնակարանից դուրս գալ:   2 августа 2018 года, мать сестер Хачатурян Аурелия Дундук перед избранием меры пресечения дочерям, обвиняемым в жестоком убийстве своего отца, у здания Останкинского суда. ФОТО Вячеслав Прокофьев/ТАСС   «Երեխաներիս զբոսնելու կամ մանկապարտեզ տանելու իրավունք ունեին միայն նրա քույրերը: Իսկ ես անգամ հեռախոսով չէի կարող խոսել առանց նրա թույլտվության»,-վերհիշել է Աուրելիան, որի պնդմամբ՝ ամուսինը ստիպում էր, որպեսզի նա ամեն տարի երեխա ունենար: Նա նաև նշել է որ իրենց տանն իսկական զինանոց կար և որ Խաչատուրյանը կրակում էր տան մեջ, սպառնում սպանել նրանց բոլորին: «Կտանեմ ձեզ անտառ, կսպանեմ ու ոչ ոք չի իմանա»,-նախկին ամուսնու սպառնալիքները վերհիշել է կինը՝ հավելելով, որ տղամարդը հանգստացնող հաբեր էր ընդունում, սակայն դրանք չէին օգնում:   Картинки по запросу сестер Хачатурян   Աուրելիան պատմել է, որ Խաչատուրյանն իրենց առաջնեկին՝ Սերգեյին, տնից դուրս էր վռնդել, երբ նա դեռևս 16 տարեկան էր, քանի որ կասկածում էր, որ տղան իրենը չէ, մշտապես դաժանաբար ծեծում էր նրան ու մի անգամ նույնիսկ ատրճանակով կրակել էր ոտքին: Ինչ վերաբերում է դուստրերին, ապա մայրը պատմել է, որ Խաչատուրյանը թույլ չէր տալիս, որ նրանք դպրոց հաճախեին, քանի որ նրան դուր չէր գալիս, որ աղջիկներ այնտեղ ազատ են, ունեն ընկերներ, շփվում են շրջապատի հետ:   Картинки по запросу сестер Хачатурян   «Նա երեկոյան կարգադրում էր՝ առավոտյան ոչ մեկ դպրոց չի գնալու: Իսկ ես արթնանում էի ու աղջիկներին թաքուն դպրոց ուղարկում: Միշան արթնանում էր, տեսնում, որ դուստրերը տանը չեն, սկսում էր ինձ ծեծել»,-պատմել է կինը:   В соцсетях - светлая, парадная сторона Хачатуряна.   Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Տասնյոթ, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել: Մոսկվայի Օստանկինյան դատարանը որոշել է խստացնել Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը: Նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով: Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես: Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.