Պարեկայինները Մալաթիայում հետապնդել ու բռնել են բնակարանային գողության փորձ կատարածին (տեսանյութ)

Օգոստոսի լույս 2-ի գիշերը՝ ժամը 5-անց 35-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ իրենց բնակարանի դուռը փորձում են բացել։ Բնակարանը Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Կատարվածի մասին օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով տեղեկացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային կարգախումբը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ՝ ավագ ենթասպա Սաշա Սարգսյանն ու ենթասպա Վահան Սարատիկյանը, վայրկյան չկորցնելով, շտապել են Բ2 թաղամասի թիվ 93 շենք։ Շենքի բակում հետապնդել ու բռնել են մի տղամարդու և կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Խոսքը Իսակովի պողոտայում ապրող Սամվել Վահրամյանի մասին է։ Նա բռնվելիս ձեռքից գցել էր տոպրակ, որի մեջ կային տարբեր իրեր, այդ թվում՝ փականներ բացելու հարմարեցված գործիքներ, բանալիներ, մեկ զույգ ձեռնոց և այլն, որոնք առգրավվել են։ Տուժողից հաղորդում է ընդունվել։ 42-ամյա Վահրամյանը ձերբակալվել է։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.