Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 29 հարց

Մեկնարկել է ՀՀ ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 29 հարց: Այսօր կքննարկվեն Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսաշողի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր: Առավել մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ.
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.