Բաժին : Հայաստան/Արցախ
Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: