ՀՅԴ-ն փնտրտուքի մեջ է. ո՞վ տիրություն կանի

Շատերը նկատած կլինեն, որ վերջին շրջանում Դաշնակցության ձայնն այնքան էլ չի լսվում, մի տեսակ պասիվացել են: Քոչարյանի շուրջ ընթացող պրոցեսները, սակայն, կարծես  կրկին առիթ դարձան,որ ՀՅԴ-ն հիշեցնի ինքն իր մասին. տարածել էին հայտարարություն, որով, ըստ էության, աջակցություն էին հայտնում երկրորդ նախագահին՝ փաստացի միանալով  իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Հայաստանյան խորհրդարանական ուժերից հենց այս երկուսն էին, որ հանդես են եկել Քոչարյանի փաստացի պաշտպանությամբ միայն այն տարբերությամբ, որ ՀՅԴ-ն հետո կուսակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ  Արսեն Համբարձումյանի միջոցով շտապել էր հայտարարել՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ մեկի, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի դերը ստանձնելու ցանկություն չունի՝ ըստ էության՝ չփչացնելու համար Նիկոլ Փաշինյանի հետ այդքան թանկ դարձած հարաբերույունները: Փաշինյանի հետ «ընդհանրություններ» ունենալու մեծ ցանկության մասին է խոսոմ, թերևս, նաև այն, որ նույն Համբարձումյանը շտապել էր հայտարարել նաև, որ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանները բացելու հետ կապված որևէ խնդիր չունի առանց նախապայմանների, և այս պարագայում վարչապետի կողմից արտահայտված միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է ՀՅԴ մոտեցման հետ, և սա այն պարագայում, երբ հայտնի է, որ հենց ՀՅԴ-ն է մշտապես հանդես եկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ կասկածամիտ վերաբերմունքով: Ամեն կերպ Փաշինյանին հաճոյանալու ձգտումների մասին է վկայում նաև, թերևս, Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի «բարեկամական» ժեստն՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կամ նրա միջոցով՝ժողովրդին. նախարարն ու ՀՅԴ-ական մարզպետը Թորոսյանի հետ միասին Սևանի ափից կիսամերկ վիճակում ուղիղ եթեր էին մտնել՝ խոսելով Սևանի խնդիրներից: Ընդհանրապես պետք է խոստովանել, որ հայաստանյան խորհրդարանական քաղաքական ուժերից այժմ ամենասահմնային վիճակում գտնվողը հենց ՀՅԴ-ն է. չգիտեն՝ ինչպես անեն, որ այս փոթորկահույզ ժամանակներում «քամուց չքշվեն», որ հետագա քաղաքական ցանկացած «ռասկլադի» դեպքում «ջրի երեսին մնան» ու ոչ միայն ապագա խորհրդարանական ընտրություններին, այլև հետագայում նույնպես շանս ունենան՝ հայտնվելու «հարց լուծողների» շարքերում: Մե՛կ նալին խփելը, մե՛կ էլ մեխին հարվածելն իրականում այնքան էլ խորթ վարքագիծ չէ ՀՅԴ-ի համար: Ունենալով կայուն, բայց տոկոս չկազմող էլեկտորատ՝ այս կուսակցությունն երկար տարիներ մեկ բանով է ընդամենը զբաղված՝ մեծ եղբայր որոնելով ու մեծ եղբորն ապացուցելով, որ կարող է ինչ-ինչ հարցերում օգտակար գտնվել, և այս ամենն, իհարկե, սեփական սկզբունքների ու սկզբունքայնության հաշվին: Եվ որքա՞ն այսպես… Norlur.am            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.