Ցանկանում եմ լինել «Արսենալի» հիմնական դարպասապահը. Չեխ

«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ լոնդոնյան ակումբից: Չեխը մտադիր է թիմի նորեկ Բերնդ Լենոյի հետ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար. «Ես միշտ ասել եմ, որ պայքարելու եմ մեկնարկային կազմում իմ տեղի համար և հարգելու եմ պայմանագրային պարտականություններս, եթե իհարկե ակումբի ղեկավարությունը չասի, որ այլևս իմ կարիքը չի զգում: Ամեն օր մարզվում եմ, որպեսզի պատրաստ լինեմ խաղադաշտ դուրս գալ, երբ նման հնարավորություն առաջանա: Ցանկանում եմ լինել «Արսենալի» հիմնական դարպասապահը, իսկ թիմակիցներս աջակցում են ինձ: Ցանկացած նորեկի, այդ թվում՝ Լենոյին, ժամանակ է հարկավոր նոր պայմանններին հարմարվելու համար: Նա ևս տքնաջան աշխատում է մարզումներին: Համոզված եմ՝ նա էլ ինձ նման իր սկզբունքներն ունի: Տեսնենք՝ արդյունքում ինչ կստացվի»,- ասել է Չեխը լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.