Ժերոմ Բոատենգը չի տեղափոխվի ՊՍԺ

Ֆրանսիական ՊՍԺ-ը, չնայած մամուլում տարածված լուրերի, չի ցանկանում ձեռք բերել Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոոատենգին, հայտնում է L’Equipe-ը։ 29-ամյա ֆուտբոլիստից ցանկանում է բաժանվել մյունխենցիների գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը։ Բոատենգի ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ։ Կենտրոնական պաշտպանը Բունդեսլիգայի նախորդ առաջնության 19 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեց նաև Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։ Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի չեմպիոնները չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.