«Բավարիայի» ֆուտբոլիստը հայտնվել է «Արսենալի» դիտակետում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում: «BeIN Sports»-ը հաղորդում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտադրություն ունի «Արսենալը»: Կոմանին իր թիմում ցանկանում է տեսնել «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Տրանսֆերի համար «Արսենալը» պատրաստ է «Բավարիային» վճարել 44 միլիոն ֆունտ սթերլինգ (49.6 միլիոն եվրո): Հավելենք, որ ֆրանսիացի վինգերը «Բավարիայի» հետ մինչև 2023 թվականի ամառ գործող պայմանագիր ունի: Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Կոմանը մասնակցել է 21 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.