Rolls Royce-ը թռչող տաքսի է ստեղծում (տեսանյութ)

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Rolls Royce ընկերությունը հաստատել է, որ աշխատում է թռչող տաքսու ստեղծման ուղղությամբ, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ուշագրավ մոդելը կարող է ներկայացվել 2020 թվականից հետո: Հատկանշական է, որ տաքսին կկարողանա վերելք ու վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով: Հիբրիդային փոխադրամիջոցը նախատեսված կլինի առավելագույնը 5 ուղևորի համար: Այն կզարգացնի առավելագույնը 400 կմ/ժ արագություն: Հայտնի է, որ թռչող տաքսին կկարողանա անցնել մինչև 800 կմ տարածություն: Աղբյուրը նկատում է, որ թռչող մեքենաների կոնցեպտով հետաքրքրված են նաև Airbus, Uber ու մի շարք այլ ընկերություններ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.