Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

Հուլիսի 17-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Լ. Ն.-ի (ծնված 1949 թ.) դին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.