fbpx
/// Նիկոլ Փաշինյանին ուլտիմատում ներկայացրեցին

Նիկոլ Փաշինյանին ուլտիմատում ներկայացրեցին

Հայաստանում ԵՄ դեսպան  Պյոտր Սվիտալսկին  հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը մի շարք ուշագրավ հայտարարարություններ է արել, որոնք, ըստ էության, բացահայտում  են Արևմուտքի տրամադրվածությունը ՀՀ նոր ղեկավարության հանդեպ: Իսկ առիթը  Փաշինյանի կողմից օրեր առաջ կատարված հայտնի հայտարարաւթյունն էր, թե եթե Եվրամիությունը, ի տարբերություն նախորդ իշխանության հետ հարաբերության ծավալի, նոր իշխանության քաղաքականության դեպքում չի փոխելու իր քաղաքականության բովանդակությունն ու ծավալը, ապա լավ կլնի՝ նվազեցնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխության հանդեպ ոգևորության աստիճանը:

Սվիտալսկին նախ՝ լրագորղների ներկայաությամբ մեջտեղ է հանել ինչ-որ վիճակագրություն՝ իբր փաստող հայաստանցիների՝ ԵՄ հանդեպ ունեցած վստահության բարձր մակարդակը, ապա՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ հայտարարել. «Մենք ցանկանում ենք հայկական մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ի՞նչ ձևով, ինչպե՞ս ԵՄ–ն կարող է օգնել»։ Սվիտալսկին տեղեկացրել է նաև, որ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան՝ հանդիպելու նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլ դոնորների հետ և քննարկելու աջակցությանը վերաբերող բոլոր հարցերը:

Միանշանակ գնահատական տալ Սվիտալսկու խոսքերին, անշո՛ւշտ, դժվար է, քանի որ նա մի կողմից՝ փաստացի գերազանց է գնահատում ՀՀ-ԵՄ ներկա հարաբերությունների մակարդակը՝ իր գնահատականը հաստատելով վիճակագրական տվյալներով՝անկախ ամեն ինչից, մյուս կողմից՝  խոսում է Եվրոպայի  պատրաստակամւթյան մասին՝ է՛լ ավելի խորացնելու ՀՀ հետ ունեցած համագործակցության մակադրակը՝ միաժամանակ ՀՀ-ԵՄ փաստացի թերի օրակարգի առկայության մեղքը գցելով Երևանի վրա, կոչ անելով հասկանալ՝ ինչ է ուզում և ակնկալում Հայաստանը ԵՄ հարաբերություններից:

Գլխավոր հարցն այս դեպքում, թերևս, այն է, թե որքանո՞վ է Սվիտալսկին արդարացի իր պնդումներում առ այն, որ նախևառաջ Հայաստանը պետք է պարզի՝ ինչ է ակնկալում ԵՄ-ից: Սա «ձեռքերը լվանալու», պատասխանատվության տակ չմտնելու մասին վկայող  հայտարարարությո՞ւն է, թե՞ ակնարկ առ այն, որ  ԵՄ-ն միշտ էլ բաց է եղել Հայաստանի համար, ու պայմանավորված բացառապես նախորդ իշխանությունների սուբյեկռիվ կեցվածքով՝ այդ հարաբերությունները վերելք չեն ապրել: Իսկ միգուցե Սվիտալսկին փորձում է ակնարկել, որ իրենք խոշոր հաշվով բավարարվա՞ծ են երկկողմ հարաբերություններով ու ավելին չեն էլ պատրաստվում տալ Մոսկվայի հավատարիմ դաշնակցին:

Խոշոր հաշվով նույնիսկ քաղաքականությունից ու առավել ևս աշխարհաքաղաքականությունից հեռու գտնվող մեկին էլ  պարզ է, թե իրականում որը կարող է լինել այն գինը, որը Հայաստանից ակնկալում են Արևմուտքում՝ մեր երկրի հետ իրապես խորքային հարաբերություններ կառուցելու համար: Պետք է հասկանալի լինի մեկ բան՝  այն, թե ինչպիսին կլինի Հայստանը, ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար, խոշոր հաշվով նույն Արևմուտքի համար շատ մեծ նշանակություն չունի: Փոխարենը, թերևս շատ ավելի  մեծ նշանակություն ունի այն, թե որքանով են հայաստանյան իշխանություններն իսկապես հակառուս, որքանով՝ ոչ. օրըստօրե սրվող աշխարհքաղաքական ու ռազմաքաղաքական  հակասությունների պայմաններում ժողովրդավարական արժեքների կարևորության մասին պնդումներն այլևս վերածվել են սովորական ձևականության. Արևմուտքը Հայաստանին դնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ ինքը, կա՛մ Մոսկվան:

Norlur.am

 

 

 

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-16T19:27:35+00:00 Հուլիսի 16 19:27|Մեկնաբանություն|0 Comments
//
//