Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել

Արևմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թվում հայեր չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Տկիբուլի քաղաքը, որտեղ և տեղի է ունեցել փլուզումը ոչ հայաբնակ շրջան է: Հուլիսի 16-ին Արևմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում հանքի չորս աշխատող: Մի քանիսն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.