Վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար. Ա. Սարգսյանը մասնակցել է ԵԿՄ նիստին

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն է եղել, ինչպես նաև միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր: Նիստին ներկա են եղել 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, և այսօր ավելի քան երբևէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ են արել նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու և մասնակցություն ունենալու համար: ԵԿՄ վարչության անդամները քննարկել են նաև կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.