Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը: Ինչպես հայտնում է russian.rt.com-ը, հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ՝ չնայած, որ նախատեսված էր մեկուկես ժամ: Ակնկալվում է, որ դրան կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել: Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է: Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նախագահները հանդիպման արդյունքներով գրավոր հայտարարությամբ հանդես չեն գա ու արդյունքները կամփոփեն բանավոր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.