Բաժին : Մեկնաբանություն
Հայաստանի հնարավորությունը. Ծառուկյանը մատնանշեց ճանապարհը
Գլոբալիզացված աշխարհում, ուր նույնիսկ միմյանցից աշխարհագրորեն հեռու գտնվող երկրները իրար հետ կապված են հաճախ անտեսանելի կապերով, չափազանց էական կարևորություն է ձեռք բերում առաջնային նշանակության հարցերի ու խնդիրների հաղթահարման շուրջ միջազգային փորձի փոխանակումն ու համագործակցությունը տարբեր մարտահրավերների հաղթահարման շուրջ: Հայաստանը, հանդիսանալով համեմատաբար երիտասարդ պետականություն, առավել քան որևիցե մեկ այլ պետություն, ունի միջազգային փորձի փոխանակման կարիք ու կայուն, ապահով երկիր կերտելուն միտված գործիքակազմերի կատարելագործման անհրաժեշտություն: Աշխարհի հաջողակ պետությունների կուտակած փորձն այս իմաստով կարող է անփոխարինելի նշանակություն ունենալ մեր երկրի համար:
Հուլիսի 14-ին «Մուլիտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ականավոր քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվել էր «Արդյունավետ կառավարում և առաջնորդություն. Սինգապուրի փորձը» խորագրող կոնֆերանս, որին, մասնավորաբար, իրենց մասնակցությունն էին բերել աշխարհում իր բացառիկ ձեռքբերումներով ու գրանցած նվաճումներով հանրահռչակված Սինգապուրից ժամանած գործիչներ՝ պատգամավորներ, փորձագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցչիներ, նախագահներ:
Հայաստանում այժմ ստեղծված բացառիկ իրավիճակով պայմանավորված, երբ երկրում ստեղծվել է անհրաժեշտ ու երկար սպասված բարեփոխումների իրականացման համար աննախադեպ մթնոլորտ՝ հիմնված իշխանություն-ժողովուրդ անքակտելի կապի ու փոխվստահության վրա, առավել քան երբևէ մեծ կարևորություն է ձեռք բերել այն հարցը,թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ, թե որ ուղղությամբ է հարկավոր ներդնել ջանքերն ու միջոցներն՝ իսկապես կերտելու այն Հայաստանը, որի մասին երազում են բոլորը:
Անկասկած, Սինգապուրի՝ Լի Կուան Յուի գլխավորւթյամբ տնտեսական հրաշք ապրած Ասիայի մարգարտի փորձառությունը կարող է անգնահատելի լինել իր քայլերը պլանավորող,սեփական ուղին վերագնահատող պետության կայացման հարցում: Եվ այս իմաստով պետք է նկատել, որ բավական խոսուն է Ծառուկյանի՝ սինգապուրցի հյուրերի առաջ ասված այն խսքերը, որ Հայաստանը պատրաստ է նոր օրակարգ ձևավորել Սինգապուրի հետ, որովհետև ունեն մեկ, սակայն անգնահատելի նմանություն. Հայաստանն, ինչպես և Սինգապուրը, չունի բնական մեծ ռեսուրսներ, սակայն ունի ամենամեծ ու ամենակարևոր ռեսուրսը՝ տաղանդավոր մարդը: ԲՀԿ առաջնորդն իր խոսքում միաժամանակ վստահություն էր հայտնել, որ ճիշտ և գրագետ քաղաքականություն վարելու դեպքում մենք ունենալու ենք մեր՝ հայկական աշխարհի յուրօրինակ մոդելը:
Ո՞րը դարձավ այն հիմնական սկզբունքը, որը Սիգապուրին առաջ մղեց: Անկասկած, վստահությունն էր՝ այն, ինչն ամենից շատն էր կարևորում հենց ինքը՝ սինգապուրյան տնտեսական հրաշքի հայր Լի Կուան Յուն, մի բան՝ առանց որի անհնար է առաջ շարժվել, բարգավաճել:
Ծառուկյանի համար նույնպես երկրում վստահության մթնոլորտի առկայությունն ու երաշխավորումը այն հիմնահենքային նախապայմանն է, առանց որի ամեն տեսակ գեղեցիկ խոսքեր դառնում են փուչ հնչյուններ: «Պետք է պետության հանդեպ վստահություն լինի, պետք է օրենքները կատարելագործվեն ի նպաստ ներդրողների, ուշադրություն դրսևորվի փոքր ու միջին բիզնեսի, ուսանողների, թոշակառուների նկատմամբ, ծավալվի արդյունավետ պայքար կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ: Վստահության մթնոլորտի ձևավորումն այն առաջին քայլն է լինելու, որի վրա հենվելով՝ կառավարվելու է մեր երկիրը», հայտարարել է Ծառուկյանն ու, ըստ էության, շարադրել նոր Հայաստանի առաջ ծառացած խնդիրներից կարևորագույնները՝ այն պրոբլեմները, որոնք ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունները պետք է ամենաառաջինը լուծեն, և Սինգապուրի կուտակած փորձի կարևորութունը մեզ համար առաջին հերթին հենց սրանում է կայանում. պետք է հասկանալ՝ ինչպես կարելի է ունեցած սուղ ռեսուրսների պարագայում ամենակարճ ժամանակհատվածում ու ամենաէֆեկտիվ գործիքակազմերի օգնությամբ երկիրը ոտքի կանգնցնել:
Նմանատիպ համաժողովների նշանակությունն իրականում անգնահատելի է, քանի որ հնարավորություն է տալիս ոչ միայն մեզ ծանոթանալ այլ երկրների ունեցած փորձին ու հարկ եղած դեպքում դրանք հաջողությամբ ներդնել Հայաստանում, այլև ընձեռում է բացառիկ հնարավորություն օտարներին՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, տեսնելու մեր երկրի առավելություններն ու համապատասխան հետևություններ անել. շնորհիվ Ծառուկյանի արտերկիրում ունեցած կարևոր կապերի է նաև, որ այսօր Հայաստանն իսկապես ճանաչելի է աշխարհի առաջատար երկրների վերին օղակների շրջանակներում:
Norlur.am