Ո՛չ, դեռ պատասխան չեմ ստացել ՀՀ Նախագահից...

Հարգելի ընկերներ... իմ համբերության բաժակն էլ անսպառ չէ... Ձեր հնչեցրած հարցերին պատասխանում եմ. Ո՛չ, դեռ պատասխան չեմ ստացել ՀՀ Նախագահից... Եթե Ձեզանից որևէ մեկն անգամ մի փոքր կասկած ունենա իմ ազնվության և պարկեշտության վրա՝ ես կհարաժարվեմ պայքարելուց... Այո՛, մեր Հայրենիքում քաղաքացիների կարևորագույն պահանջը եղել և մնում է արդարության պահանջը: Դուք հիշում եք ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառմանն իր շնորհավորական խոսքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հատուկ ընդգծեց, որ Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի օրինականության ապահովումը: «Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է օրինականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը և քաղաքականությունը քաղաքական որևէ ենթատեքստի հետ»,- նշեց ՀՀ վարչապետը: Հ.Գ. 1. ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչն իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ (22.06.2018 թիվ 18-136Ն18) արձանագրել է, որ՝ «Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը, այդ թվում նրա գրավոր դիմումը, հետևաբար՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ»: Հ.Գ. 2. Եվ ամենևին էլ դժվար չէ կռահել, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին զբաղեցրած պաշտոնից ազատելու օրենքով սահմանված կարգի խախտումը բացի ՀՀ Նախագահից, ով է կարող է վերացնել... Մենաբանություններ չեմ անի... Միայն կասեմ, որ իմ պահանջն օրինական է, և ես կվերականգնվեմ...
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.