fbpx
/// «Աշխատատեղեր են կրճատվում, մինչդեռ մարդիկ ցանկանում են աշխատանք ունենալ»

«Աշխատատեղեր են կրճատվում, մինչդեռ մարդիկ ցանկանում են աշխատանք ունենալ»

Ամուլսարի շուրջ ստեղծված անորոշ վիճակն ու «Լիդիան Արմենիայի» շուրջ բարձրացած աղմուկն իրականում բավական վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար ոչ միայն այն պատճառով, որ կարող է մեծ հարված հասցվել երկրի հեղինակությանը հատկապես միջազգային ներդրողների շրջանում՝ խորտակելով տնտեսական զարգացման բոլոր հույսերը (չկան ներդրումներ, չկա և տնտեսական առաջընթաց՝ անկախ այն բանից՝ երկիրը ժողովրդավարական  է, թե՝ ասենք բռնապետական), այլև կործանարար հետևանքներ ունենալ նաև անմիջապես բնակչության կյանքի որակի վրա՝ համենայն դեպս՝ մարզաբնակ բնակչության այն հատվածի, որի կյանքի որակի բարձրացման վրա «Լիդիան Արմենիայի» ծավալած գործունեությունն  իսկապես դրական ազդեցություն է ունեցել:

Norlur.am-ին հաջողվեց կապ հաստատել  Գորայք գյուղի գյուղապետ Առուստամ Առուստամյանի հետ՝ ճշտելու ինչպես գյուղացիների, այնպես էլ գյուղապետի  անձնական վերաբեմունքը «Լիդիան Արմենիայի» հանդեպ, այս ընկերության ծավալած գործունեության նկատմամբ:

Նախ գյուղապետից հետաքրքրվեցինք, թե այժմ ի՞նչ մթնոլորտ է ստեղծված Գորայքում, գյուղացիների շրջանում ի՞նչ տրամադրություններ են տիրում: «Ինչպե՞ս պետք է տրամադրված լինեն: Աշխատատեղեր են կրճատվում, մինչդեռ մարդիկ ցանկանում են աշխատանք ունենալ, աշխատել»,-վրդովված արձանագրեց Առուստամյանն՝ ավելացնելով, որ  գյուղացիները մեծ ցանկություն ունեն, «երկու ձեռքով կողմ են» որպեսզի «Լիդիան Արմենիան» շարունակի իր գործունեությունը. կա աշխատատեղերի գերխնդիր՝անկախ ամեն ինչից:

Մեր հաջորդ հարցին, թե արդյոք գյուղացիներն և գյուղապետը տեսնո՞ւմ են որևիցե վտանգ «Լիդիան Արմենիայի» գործունեության մեջ, Առուստամյանը պատասխանեց. «Ոչ մի մտավախություն էլ չկա, որովհետև ես նախկինում եղել եմ և՛ շահագործվող, և՛ փակված վիճակում գտնվող իրենց այլ հանքավայրերում (մեզ տարել էին Ամերիկա. այնտեղ ենք տեսել) ու համոզվել, որ որևիցե վտանգ չկա, բնությունը վտանգված չէ: Իսկ մնացած հարցերում կան բնապահպաններ, ու տեղյակ ենք, որ Կառավարությունն էլ իր հերթին ուսումնասիրութուններ է կատարում: Վերջնական կարծիք պետք է հայտնի հենց Կառավարությունը»:

«Ընկերության շուրջ բարձրացած աղմուկն օբյեկտիվ կլիներ բացառապես այն պարագայում, եթե հանքի բացվելու կամ ուսումնասիրման ընթացքում, սկսված պրոցեսում միայն հարցերը բարձրացնեին և այլն: Սակայն ընկերությունը բոլոր բնապահպանական լսումներն օրինական մատչելի ու պատշաճ կերպով մեզ նախապես մատուցել է, ողջ գործընթացը բաց անցկացրել են: Այնինչ այսօր, ցավոք, հեռվից  հակառակ տպավորութունն է  ստեղծվում»,- ասաց Գորայքի գյուղապետը մեր այն հարցին ի պատասխան, թե տեսնո՞ւմ է, արդյոք, որոշակի մտայնություն «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված աղմուկի մեջ, թե՞ ոչ:

Հարցրերցինք նաև՝ «Լիդիան Արմենիան» իր գործունեության մեջ թափանցի՞կ է, արդյոք պատշաճ կարգով անցկացվե՞լ են հանրային բաց լսումներ, ժողովրդի շրջանում հանդիպումներ՝ ճիշտ այնպես, ինչպես կարգն է: Հարցադրմանն Առուստամյանը դրական պատասխան տվեց՝ արձանագրելով. ««Լիդիան Արմենիան» օրենքի տառին համապատասխան բարեխղճորեն պահպանել է ընդունված կարգն ու  հնարավորինս թափանցիկ կերպով է կազմակերպել իր գործունեությունը»:

Առուստամ Առուստամյանը մեր ուշադրությունը հրավիրեց նաև մեկ այլ հարցի վրա նույպես՝ այն աշխատանքային պայմանների, որոնք «Լիդիան Արմենիան» ապահովել է իր աշխատակիցների համար: «Այս ընթացքում շինարարական աշխատանքներ էին ընթանում, կարող եմ ասել՝ 120-ից մինչև 350, 500, 700 հազար  դրամ աշխատավարձ կար՝ կախված աշխատանքի ծանրությունից ու բնույթից: Շատ արտակարգ պայմաններ են: Դուք անձամբ կարող եք գալ, համոզվել, տեսնել ձեր աչքով, թե ինչ հրաշալի պայմաններ է ապահովել իր աշխատակիցների համար «Լիդիան Արմենիան». բառացիորեն եվրոպական ստանդարտներին համապատասխան պայմաններ են հաստատված»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցրեցինք, թե «Լիդիան Արմենիան» այս տարիներին իրականացրե՞լ է, արդյոք, սոցիալական ծրագրեր, եթե այո, ապա դրանք ի՞նչ ազդեցություն  են ունեցել  գյուղացիների կյանքի որակի վրա: «Սոցիալական ծրագրեր շատ-շատ են արվել: Առաջին նպատակն եղել է այն, որպեսզի տեղի բնակչությունը կախվածություն չունենար հանքարդյունաբերությունից, այլ կարողանար եկամտաբեր զբաղմունք գտնել նաև այլ որոլտրներում: «Լիդիան Արմենիան» շատ ակտիվ կերպով իրականացրել է գյուղատնտեսական ծրագրեր,  ամեն կերպ նպաստել են ջերմոցային տնտեսությունների առաջխաղամանը,  ամեն ինչ արել են՝ նպաստելու  արտադրողականության, մթերատվության բարձրացմանը,  խթանելու բանջարաբոստանային զանազան կուլտուրաների մշակումը: Մեծ ուշադրություն են դարձրել մանր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ պրոցես, որ այժմ էլ շարունկավում է: Բացի այս ամենը՝ ընկերությունն իրականցրել է բազմաթիվ այլ սոցիալական ծրագրեր, վերանրոգել ճանապարհներ, կոյուղագծեր, ջրատար  խողովակներ և այլն: Եվ այս ամենը ազդակիր համայնքներում՝ Գորայք, Սառնակունք, Գնդեվազ: Պետք է նշեմ, որ ծրագրերը կրում են շարունակական բնույթ, ու «Լիդիան Արմենիայի» իրականացրած համապատասխան գործունեությունն անգնահատելի դրական ազդեցություն է թողնում համայնքների կյանքին առնչվող բոլոր ոլորտների վրա: Կոնկրետ մեր համայնքում՝ Գորայքում, եթե չեմ սխալվում, մոտ 500 մլն դրամի ներդրոմներ են արվել՝ բացի իրենց հողի հարկերը, այլ վճարումները: Ընկերությունն իսկապես ունի բարձր սոցիալական պատասխանատվություն»,-հայտարարեց Առուստամ Առուստամյանն՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է: «Ես բոլոր դեպքերում ճանապարհներ փակելուն, տարաբնույթ ցույցերին ու ակցիաներին դեմ եմ հանդես գալիս: Կառավարությունն արդեն իսկ սկսել է համապատսխան ուսունասիրությունները, պրոցեսն ընթացքի մեջ է: Պետք է սպասել Կառավարության վերջնական եզրակացությանը ու դրանից հետո միայն խոսել կամ գործել: Ստեղծված խառնաշփոթ իրավիճակի պատճառով ընկերությունն օրական միլիոնավոր դոլարների վնաս է կրում, ինչն, անկասկած, անթույլատրելի է»,-մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց Գորայքի գյուղապետը:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է ու մտահոգիչ է անխտիր բոլոր առումներով՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛ նույնիսկ բիզնես միջավայրի տեսանկյունից:

Մեկ բան հստակ է՝ արտագաղթի, աշխատատեղերի, բնական աճի խնդիր ունեցող երկրի համար Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը վերածվել է կենացմահու հարցի: Միգուցե մայրաքաղաքում այդ խնդիրն այքան էլ զգալի չէ, բայց դիցուք համայնքներում այն իսկապես օրհասական հարց է՝ խնդիր, որի լուծումից է  կախված լինելու այդ համանքների ու մարզի զարգացման հեռակարը, այն, թե մարդիկ իրենց ապագան որտեղ կտեսնեն՝ խոպաններո՞ւմ, թե՞ սեփական հայրենիքում: Մի պարագայում, երբ երաշխավորվում է բնօգտագործման բոլոր նորմերի խստագույն պահպանումն, ու տրվում են համպատասխան երաշխքներ, չարդաչացված հիմարություն կլինի հրաժարվել հսկայական պոտենցիալ պարունակող տնտեսական պրոյեկտից՝ հարված հասցնելով հատկապես երկրի միջազգային վարկին:

Վստահի՛ր ու ստուգի՛ր՝ ահա այն սկզբունքը, որով տվյալ իրավիճակում պետք է առաջնորդվի պետությունը:

Norlur.am

 

 

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-13T16:34:31+00:00 Հուլիսի 13 16:34|Մեկնաբանություն|0 Comments
//
//