ՀԱՕԿ նախագահի խոստացած գույքը հասել է ԵՄՈՒԿ-ին

[caption id="attachment_215335" align="alignnone" width="300"] OLYMPUS DIGITAL CAMERA[/caption] Մոտ մեկ շաբաթ առաջ՝ Հրազդանի լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի բացման օրը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց նաեւ Հրազդանի Երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն, որը յոթ տարի առաջ հիմնանորոգվել էր նրա անձնական միջոցներով: Պարզվեց, որ ԵՄՈՒԿ-ում գույքի հետ կապված խնդիրներ են առաջացել: Գագիկ Ծառուկյանը խոստացավ լուծել դրանք եւ Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանին հանձնարարեց զբաղվել այդ գործով: Այսօր Aravot.am-ը կրկին եղավ ԵՄՈՒԿ-ում: Այցը համընկավ խոստացված գույքի հանձնմանը: Տնօրեն Գագիկ Ավագյանը տեղեկացրեց, որ տարբեր դահլիճների հետ կապված գույքային խնդիրներ ունեին, որոնք ներկայացրել էին ՀԱՕԿ նախագահին: «Գագիկ Ծառուկյանի խոստացած գույքի առյուծի բաժինն արդեն ստացել ենք: Թաեքվոնդոյի եւ բռնցքամարտի համար տանձիկների պակաս ունեինք, նոր կարի մեքենաների կարիք էլ կար խմբակների համար: Եղածն արդեն մաշվել էր: Նոր կարի մեքենաները մի քանի օր առաջ ենք ստացել: Այսօր այդ տանձիկներն էլ եկան: Բռնցքամարտի ռինգը պետք էր նորոգել ու ամրացնել: Գումարն արդեն կա, ու հիմա ռինգը տեղադրում ենք: Մնում են ձյուդոյի տատամիները, որոնք նույնպես մոտ օրերս կստանանք», -ասաց ԵՄՈՒԿ-ի տնօրենը: [caption id="attachment_215336" align="alignnone" width="225"] OLYMPUS DIGITAL CAMERA[/caption] [caption id="attachment_215337" align="alignnone" width="300"] OLYMPUS DIGITAL CAMERA[/caption] [caption id="attachment_215338" align="alignnone" width="300"] OLYMPUS DIGITAL CAMERA[/caption] [caption id="attachment_215339" align="alignnone" width="300"] OLYMPUS DIGITAL CAMERA[/caption]
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.