fbpx
/// Նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար աշխատանքային խումբը դիմումներ է ստացել հինգ հավակնորդից

Նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար աշխատանքային խումբը դիմումներ է ստացել հինգ հավակնորդից

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար Հանրապետության նախագահի աշխատակազմ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի հինգ հավակնորդ:

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ստացված փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կազմակերպման գործընթացը կանոնակարգող խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անդամներին, որից հետո, ժամանակացույցին համապատասխան, կայացել է Աշխատանքային խմբի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հավակնորդների հետ անհատական զրույցը:

Զրույցից հետո, ժամանակացույցով սահմանված կարգով, Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ փակ ծրարով ներկայացրել է յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիք:

Նշված ծրարները (խորհրդատվական կարծիքները) փոխանցվել են Հանրապետության նախագահին, որոնք ամփոփվելուց հետո, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կներկայացվի Ազգային ժողով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հավակնորդներն են ցանկացել, որպեսզի իրենց մասնակցության մասին տեղեկատվությունը հրապարկվի՝ մասնակիցների անունները չեն հրապարակվում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-13T11:19:35+00:00 Հուլիսի 13 11:19|Քաղաքականություն|0 Comments
//
//