Քաղաքացին ՌՈ է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք՝ ականանետ, նռնականետ, դիպուկահար հրացան

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
http://www.tert.am/files/001/1/1/3/28/1/36996929_1820766431292290_6170687639964876800_n.jpg?1531465084110 alt="" width="600" height="800" /> http://www.tert.am/files/001/1/1/3/28/1/37069252_1820766447958955_3641861245981687808_n.jpg?1531465089929 alt="" width="600" height="802" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.