Բաժին : Հայաստան/Արցախ
Արմեն Գրիգորյանն Արցախի պատգամավորների հետ քննարկել է ԱՀ անվտանգությանը վերաբերող հարցեր
Արցախում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես Արմեն Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան էջում, հանդիպման ընթացքում քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել առաջնագցում: