«Հրապարակ». ԸՕ-ն առևտրի առարկա չէ. այն կունենա հանրային լուրջ սատարում

«Կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հաջորդ օրն իրեն լավ չէր զգում ԱԺ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ իր դրսևորած վարքագծի համար․ «Չէի ցանկանա հարաբերությունների նման լարում լիներ, ինքս էլ կոնսենսուսի կողմնակից եմ»։ Իսկապե՞ս սեպտեմբերին ԸՕ-ն պատրաստ կլինի։ «Այո, դա խիստ իրատեսական է»։ Քանի՞ նախագիծ կլինի։ «2 նախագիծ կլինի, թե 1, կախված է նրանից, թե պառլամենտի հանձնաժողովը նախագիծ կառաջարկի՞, թե՞ ոչ։ Մենք հաստատ նախագիծ առաջարկելու ենք, երկրորդեմ՝ վարչապետի և կառավարության կողմից առաջարկված նախագիծն առևտրի առարկա չի լինելու»։ Ի՞նչ ասել է «առևտրի առարկա»։ «Ասել է՝ «մեր այս մոտեցումն ընդունեք, մենք այս մոտեցումը հանդես բերենք» մակարդակի քննարկումներ չեն լինելու»։ Իսկ եթե ԱԺ ուժերը «կողմ» չքվեարկե՞ն ձեր տարբերակին։ «Վարչապետն ու կառավարական հանձնաժողովը լավագույն օրենսգրքի ջատագովն են․ այն կունենա հանրային շատ լուրջ սատարում։ Խորհրդարանն այդ օրենսգրքին դեմ, թե կողմ կքվեարկի՝ մեր հանձնաժողովի խնդիրը չէ»։ Իսկ եթե ձեր նախագիծը մերժվի, պատգամավորներն ընդունեն իրենց նախագիծը։ «Ճիշտն ասած՝ ես դա քիչ հավանական եմ համարում, եթե չասեմ՝ բացառում եմ»։ Իսկ ձեր հանձնաժողովն ո՞վ է ֆինանսավորում։ «Հանձնաժողովի անդամները, որպես այդպիսին, աշխատավարձ չեն ստանում, ես աշխատավարձ ստանում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորումից», Արարատ Միրզոյանը փոխվարչապետի իր աշխատավարձն է ստանում»։ Ասում են՝ կոնկրետ Դուք կառավարությունից ստանում եք միլիոնուկես դրամ՝ ԸՕ-ի աշխատանքների համար։ «Ոչ, այդպես չէ, ես «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ստանում եմ այն նույն աշխատավարձը, որն ստանում էի հեղափոխությունից առաջ, չնայած առաջիկայում չեմ բացառում արձակուրդ վերցնեմ՝ միայն ԸՕ-ի վրա աշխատելու համար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.