Երևանի Այգեստանի 9-րդ փողոցում փրկարարները հեռացրել են նստարաններին թափված մեծ քանակությամբ սնդիկը

Հուլիսի 13-ին, ժամը 22:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի լվացման աշխատանքներ: Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ: Հավաքված մոտ 100-ից 200 գրամ սնդիկը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.