Հրդեհ Երևանի Դուրյան փողոցում գտնվող ավտոտնակում. այրվել է 3 ավտոմեքենա

Հուլիսի 12-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան 6 հասցեում գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենաներ կան) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դուրյան 6 հասցեում գտնվող տան տանիքում և դրան կից ավտոտնակում (սեփականատերը՝ Մ. Մ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել` 22:35-ին: Այրվել են տան և ավտոտնակի տանիքի (260 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), ավտոտնակում` չորանոցը` իր սարքավորումներով (15 քմ), կայանած «Mercedes E», «Lexus RX350» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.