Ավտովթար Վանաձոր քաղաքում. կան տուժածներ

Հուլիսի 5-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Է. Գ., 1988 թ.) ու «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ., 1992 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ն. Ս., 2014 թ.) տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.